UI/UX Դիզայն

Այսօրվա արագ զարգացող թվային աշխարհում բիզնեսի հաջողության համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ ու օգտատերերի համար հարմարավետ ինտերֆեյս։ UI/UX դիզայնի մեր ծառայությունը ուղղված է ձեր վեբ կայքի կամ հավելվածի օգտագործելիության բարձրացմանը, ապահովելով անթերի և ներգրավող օգտատիրոջ փորձ։

UI (User Interface) դիզայնը պատասխանատու է կայքի կամ հավելվածի վիզուալ տեսքի, գույների, կոճակների (button) և ինտերֆեյսի դիզայնի բոլոր տարրերի համար, մինչդեռ UX (User Experience) դիզայնը կենտրոնացած է օգտատիրոջ ընդհանուր փորձառության վրա՝ ապահովելով ինտուիտիվ և հարմարավետ նավիգացիա։ Ճիշտ կառուցված UI/UX դիզայնը հնարավորություն է տալիս ստեղծել օգտագործման համար դյուրին և գրավիչ ինտերֆեյս և փորձառություն, բարձրացնել օգտատերերի ներգրավվածությունը, օգնել բիզնեսին աճել և ավելացնել վաճառքները, դարձնել այցելուներին իրական հաճախորդներ։

Մենք առաջարկում ենք ամբողջական UI/UX դիզայնի ծառայություններ, որոնք ներառում են հետևյալ փուլերը՝

  • Հետազոտություն և մրցակցային վերլուծություն
    Մենք ուսումնասիրում ենք ձեր բիզնեսը, նպատակները, թիրախային լսարանը և մրցակիցներին՝ ապահովելու լավագույն հնարավոր լուծումները։
  • Օգտատիրոջ ճանապարհային քարտեզ (User Flow) և Wireframe-եր
    Նախքան դիզայն ստեղծելը, մենք մշակում ենք օգտատիրոջ ճանապարհային քարտեզը՝ հստակեցնելու համար, թե ինչպես օգտատերերը տեղաշարժվելու կայքում։
  • UI դիզայն և վիզուալ լուծումներ
    Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա՝ ստեղծում ենք աշխատող, պրոֆեսիոնալ և բրենդի ոճին համապատասխան ինտերֆեյս։
  • UX թեստավորում և օպտիմալացում
    Մենք իրականացնում ենք UX թեստավորում՝ հայտնաբերելու և շտկելու ցանկացած խնդրահարույց հատված՝ ապահովելու սահուն օգտագործման փորձ։

Ինչ եք ստանում դուք

+ Պրոֆեսիոնալ աշխատանք


+ Ավելի մեծ օրգանական տրաֆիկ


+ Անհատական մոտեցում


+ Հարմարեցված (responsive) դիզայն


+ Ինտուիտիվ և հարմարավետ դիզայն


+ Թրենդային լուծումներ


+ Բրենդին համապատասխան դիզայն


Հաճախ տրվող հարցեր

+ Ի՞նչ է UI UX դիզայնը և ինչու՞ է այն անհրաժեշտ բիզնեսի համար։


+ Ի՞նչ տարբերություն կա UI և UX դիզայնի միջև։


+ Որքա՞ն ժամանակ է տևում UI/UX դիզայնի մշակումը։


+ Կարո՞ղ եմ փոփոխություններ կատարել դիզայնի ընթացքում։


+ UI/UX դիզայնը կարո՞ղ է բարելավել իմ վեբ կայքի կամ հավելվածի կատարողականը:


Այլ ծառայություններ

Digital Marketing SMM SEO Branding

Կապ Մեզ Հետ