SMM
Այսօրվա թվային աշխարհում բրենդի հաջողության առանցքային տարրերից է սոցիալական մեդիայի ճիշտ կառավարումը։ Մենք առաջարկում ենք ամբողջական SMM ծառայություններ, որոնք կօգնեն ձեր բրենդին ամրապնդել իր դիրքը սոցիալական հարթակներում, ներգրավել նոր հաճախորդներ և բարձրացնել ձեր բիզնեսի ճանաչելիությունը։
Մեր սոցիալական մեդիայի կառավարման ծառայությունները ներառում են՝
1. Սոցիալական մեդիա ռազմավարության մշակում
Սկսում ենք մանրակրկիտ վերլուծությունից՝ հասկանալու ձեր բրենդի դիրքավորումը, թիրախային
լսարանը և մրցակիցների գործունեությունը։ Այնուհետև մշակում ենք անհատականացված SMM
ռազմավարություն, որը
կպատասխանի ձեր բիզնեսի նպատակներին։
2. Հարթակների ընտրություն և կառավարում
Ամեն բիզնեսի համար կարևոր է գտնվել ճիշտ հարթակներում։ Մենք կառավարվում ենք ձեր բրենդի
սոցիալական
էջերը՝ ներառյալ՝
- Twitter (X)
- TikTok
- YouTube
- Pinterest և այլ հարթակներ՝ կախված ձեր բիզնեսի բնույթից։
3. Բովանդակության ստեղծում և կառավարում
Որակյալ և կրեատիվ բովանդակությունը սոցիալական մեդիայի հաջողության գրավականն է։
Մենք առաջարկում ենք՝
- Բրենդավորված և կրեատիվ դիզայն
- Տեքստերի ստեղծում՝ ներգրավող, ինֆորմատիվ և SEO օպտիմիզացված (այո-այո, SEO-ն կարևոր է նաև սոցիալական մեդիայում)
- Տեսանյութերի նկարահանում
- Stories, reels և TikTok տեսանյութերի պատրաստում
- Ինֆոգրաֆիկաների և այլ վիզուալ նյութերի ստեղծում
4. Գովազդային արշավների կառավարում
Սոցիալական մեդիայի օրգանիկ աճը լավ է, բայց եթե ցանկանում եք արագ արդյունքներ, անհրաժեշտ է
ունենալ նաև գովազդներ։
Մենք կառավարում ենք գովազդային արշավները՝
- Facebook Ads
- Instagram Ads
- LinkedIn Ads
Մենք կիրառում ենք թիրախավորված գովազդային ռազմավարություններ, որոնք բերում են որակյալ հաճախորդներ։
5. Վերլուծություն և հաշվետվություններ
Յուրաքանչյուր հաջողված SMM ռազմավարություն պետք է հիմնված լինի տվյալների վրա։
Մենք հետևում ենք և վերլուծում՝
- Էջերի և հրապարակումների ներգրավվածությունը
- Դիտումների, reach-ի և աճի ցուցանիշները
- Գովազդային արշավների արդյունավետությունը
- Հաճախորդների վարքագիծը և արձագանքները
Ամսական հաշվետվությունների միջոցով դուք կկարողանաք հետևել առաջընթացին և տեսնել ներդրված գումարի արդյունավետությունը։
Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր բրենդի ներկայությունը սոցիալական մեդիայում և ստանալ իրական արդյունքներ, մեզ հետ կապ հաստատելու իսկական ժամանակն է։
