SEO

SEO (Search Engine Optimization) կամ որոնողական համակարգերի օպտիմալացումը ռազմավարական գործընթաց է, որը նպատակ ունի բարելավել կայքի դիրքերը որոնողական համակարգերում, ինչպիսիք են օրինակ Google-ը և Yandex-ը։ Այն հնարավորություն է տալիս ձեր բիզնեսին հայտնվել առաջին էջերում՝ ավելացնելով օրգանական (անվճար) այցելությունները և նպաստելով հաճախորդների ներգրավմանը։

Ցանկացած բիզնեսի համար կարևոր է լինել այնտեղ, որտեղ մարդիկ փնտրում են նրանց ծառայություններն ու ապրանքները։ SEO-ն ապահովում է կայքի տեխնիկական, բովանդակային և արտաքին օպտիմալացում, ինչը թույլ է տալիս Google-ին ճանաչել և բարձր գնահատել ձեր վեբ կայքը։

Ինչ է ներառում SEO-ն

  • Տեխնիկական SEO – Կայքի կառուցվածքի, բեռնումի արագության, բջջային հարմարավետության և անվտանգության (SSL, HTTPS) օպտիմալացում։
  • Բովանդակային SEO – Բանալի բառերի վերլուծություն, մետա թեգերի օպտիմալացում, որակյալ և SEO-հարմարեցված տեքստերի ստեղծում։
  • Արտաքին SEO (Backlinks) – Որոնողական համակարգերում կայքի հեղինակության բարձրացման համար հղումների ստացում վստահելի աղբյուրներից։
  • Տեղային SEO – Google My Business-ի կարգավորում, տեղային որոնումների օպտիմալացում։
  • Վերլուծություն և մշտադիտարկում – Կայքի տվյալների մոնիթորինգ, տրաֆիկի և դիրքերի վերլուծություն, ռազմավարության մշտական բարելավում։

SEO-ի ճիշտ ռազմավարությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելացնել կայքի այցելությունները, այլև հասնել ձեր թիրախային լսարանին՝ ներգրավելով որակյալ հաճախորդներ։ Այն ապահովում է բիզնեսի կայուն զարգացում՝ առանց անընդհատ գովազդի վրա մեծ գումարներ ծախսելու։

Եթե ցանկանում եք ձեր բիզնեսը դարձնել ավելի տեսանելի, վստահելի և մրցունակ առցանց շուկայում, մեր SEO մասնագետները պատրաստ են մշակելու անհատական ռազմավարություն՝ ձեր նպատակներին համապատասխան։

Ինչ եք ստանում դուք

+ Բարձր դիրք Google-ում


+ Ավելի մեծ օրգանական տրաֆիկ


+ Կայքի տեխնիկական օպտիմալացում


+ Բանալի բառերի ճիշտ ընտրություն


+ Որակյալ և SEO-ի համար օպտիմալացված բովանդակություն


+ Հեղինակավոր հղումներ (Backlinks)


+ Լոկալ SEO-ի զարգացում


+ SEO վերլուծություն և մշտադիտարկում


+ Արդյունքներ՝ առանց ավելորդ ծախսերի


Հաճախ տրվող հարցեր

+ Ի՞նչ է SEO-ն և ինչու՞ է այն կարևոր


+ Ինչպե՞ս է SEO-ն օգնում բիզնեսին


+ Որքա՞ն ժամանակ է պահանջվում SEO աշխատանքների արդյունքները տեսնելու համար:


+ Ի՞նչ է ներառում SEO ծառայությունը։


+ Ինչո՞վ է մեր SEO ծառայությունը տարբերվում մյուսներից


+ Ինչպիսի՞ արդյունքներ կարող եք ակնկալել SEO-ից


Այլ ծառայություններ

Digital Marketing SMM Branding UI UX Design

Կապ Մեզ Հետ